ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը». Ապարանում սպանվածի հայր
12:00, 25.06.2022 | mamul.am
2532 | 0

«Վիճաբանությանը ներկա են եղել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր տղաները և Մաթևոս Ասատրյանի եղբայրը։ Բոլորի համար տարօրինակ է, որ սպանությունից մեկ շաբաթ անցել է, բայց ձերբակալվել է ընդամենը 1 հոգի»,-Ապարանում կրակոցներից սպանված բողոքի ակցիա իրականացնող Տիգրան Հարությունյանի հայրը։ Նա նշեց, որ իր որդին միջադեպի մասնակից տղաներին չի ճանաչել:

«Մեր պահանջն այն է, որ արդար քննություն ընթանա և բոլոր մեղավորները պատժվեն»,- ասաց նա։

Տիգրանի հոր խոսքով՝ կրակոցներից մեկ օր առաջ վիճաբանություն է եղել, որի մասին տեղյակ է եղել ամբողջ ոստիկանությունը՝ ոստիկանապետի գլխավորությամբ, այնուհետև այդ վիճաբանությունը շարունակվել է փոխմարզպետին պատկանող գազալցակայանում և տեղի է ունեցել արյունալի միջադեպը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր