Սույն թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը սկսվում է լրացուցիչ փուլի հայտագրման գործընթացը։ Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություն կարող են հայտագրել՝
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։ Ընդունելության հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննություններ և մասնակցելով լրացուցիչ (թափուր մնացած տեղերի) մրցույթին։ Հայտագրումը ավարտվում է հուլիսի 1-ին ժամը 17։00-ին։
|