ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Անարգանք է հանրության նկատմամբ». Հակոբ Կարապետյան
20:54, 26.06.2022 | mamul.am
4885 | 0

«Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Վարչապետ Փաշինյանը 2019-թվին հարցազրույց է տվել 17 անգամ, 2020-ին՝ 34, իսկ ահա 2021-ին՝ ընդամենը 5 հարցազրույց։
Իր պաշտոնավարման առաջին երկու տարիներին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 6 մեծ ասուլիս, որտեղ ներկա էին և հարցեր հղելու հնարավորություն ունեին այս երկրի շատ թե քիչ հայտնի բոլոր լրատվամիջոցները։ Կհիշեք հինգ-վեց ժամ տևող ասուլիսները։
Մինչդեռ 2021 թվականի ընթացքում նման ֆորմատի ոչ մի ասուլիս չի եղել։
2021-ին և 2022-ին տեղի են ունենում «ասուլիսներ»՝ առանց լրագրողների մասնակցության՝ վարչապետին հարցեր են ուղարկվում ֆեյսբուքի միջոցով, և հարցազրուցավարը ընթերցում է վարչապետի աշխատակազմի կողմից խմբագրված հարցերը։
Կարծում եմ, սա ժողովրդավարությունը որպես «բրենդ» հռչակած կառավարության համար լուրջ հետընթաց է թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից, իսկ ասուլիսի մասին նախ ընտանեկան թերթով արտահոսք անելը, և պաշտոնապես ասուլիսի մասին կիրակի առավոտյան հայտարարելը ուղղակի անարգանք է հանրության նկատմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր