ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ազատ է արձակվել Վարդան Ղուկասյանի որդին
00:00, 27.06.2022 | mamul.am
3977 | 1

Վանաձորի քրեակատարողական հիմնարկից երեկ ազատ է արձակվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, հայտնում է «Առավոտ»-ը: Նա ամբողջությամբ կրել է դատարանի վճռով սահմանված 7-ամսյա պատիժը։ Իսկ այսօր արդեն Սպարտակ Ղուկասյանը մասնակցել է հանգուցյալ հորեղբոր աղջկա հարսանիքին։ Համացանցում հայտնվել են նրա մասնակցությամբ որոշ հարսանեկան լուսանկարներ։ Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ազատազրկման էր դատապարտվել ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով։ Ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, Գյումրի քաղաքի բնակչուհին դիմում է ներկայացրել այն մասին, որ 2021 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 23:00-23:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր