Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով ելույթ է ունեցել Բավարիայի Ալպերում գտնվող Schloss Elmau ամրոցում առավոտյան նիստի ժամանակ: Նա G7-ի գագաթնաժողովին մասնակից երկրների առաջնորդներին կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ՝ ՌԴ-ի ներխուժումն Ուկրաինա մինչև տարեվերջ դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Le Monde-ը: «Պատերազմը կարող է ավելի սրվել»,- ասել է նա: Զելենսկին նաև կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: |