Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «1992թ. հուլիսի 4-ին, երբ թշնամու բազմաքանակ ուժերի ճնշման տակ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին թողնել Մարտակերտը և բռնել նահանջի ճանապարհը, այն ժամանակ շատ-շատերը թերահավատ էին, որ օրերից մի օր հնարավոր կլինի նորից ազատագրված տեսնել հայակերտ քաղաքը: Բայց շնորհիվ մեր ժողովրդի հավատավոր հատվածի և նրան առաջնորդող ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ ու կամային որակների, ուղիղ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 26-ից 27-ը տեղի ունեցած փայլուն հակահարձակողական գործողության արդյունքում Մարտակերտն ազատագրվեց... |