ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+25 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+35 °C
Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել․ հայտարարություն
19:36, 27.06.2022 | mamul.am
927 | 0

Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանները հայտարարություն են տարածել․ «Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։

Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր