ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Լարսը բաց է․ երթևեկությունը վերականգնվել է
22:48, 27.06.2022 | mamul.am
12965 | 0

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը տեղեկացնում է. «Վրացական կողմի ակտիվ շինարարական աշխատանքների ու ջանքերի շնորհիվ քիչ առաջ Լարսում վերականգնվել է երթևեկությունը։ Ճանապարհը բաց է։
Հիշեցնեմ, որ Լարսը փակ էր երեկվանից։ Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով Թերեք գետի վարարման պատճառով վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր