ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.96, EUR 412.94, RUB 6.70, GBP 491.13
+27 °C, +24 °C ... +38 °C Վաղը`+37 °C
«Անելիք ունեն նրանք, ովքեր ընտրաթատրոնին և մանդատակռվին չեն մասնակցել». Վարդան Բալյան
00:18, 28.06.2022 | mamul.am
1385 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լաչինի միջանցքի մասով ոչ մի նոր բան՝ ամեն ինչ գրված էր 2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության մեջ, իսկ նոր ճանապարհի շինարարությունը գաղտնի չէր։ ԱԺ ընտրություններին մասնակից որևէ ուժ, որ իր նախընտրական ծրագրում Նոյեմբերի 9֊ի փաստաթուղթն առոչինչ ճանաչելու մոտեցում չի հրապարակայնացրել, 2020 թվականի հունիսին իր օգտին քվեարկած ընտրողների հետ միասին քվեարկել է ներկա իրավիճակի օգտին։ Ավելին՝ իր մասնակցությամբ լեգիտիմացրել է հետպատերազմական երկու տարիներին ընթացող գործընթացը։
Պարզ ասեմ՝ ասելիք և առավել ևս անելիք ներկա իրավիճակում ունեն բացառապես նրանք, ովքեր ընտրաթատրոնին և մանդատակռվին չեն մասնակցել։ Մնացած բոլորը կրում են բարոյական և քաղաքական լիարժեք պատասխանատվություն կառավարող կուսակցության հետ միասին»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր