ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.46, EUR 400.80, RUB 6.70, GBP 456.43
+24 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ՆԱՍԱ-ն տիեզերանավ է ուղարկել Լուսին
20:00, 28.06.2022 | mamul.am
3503 | 0

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հաջողությամբ արձակել է Capstone տիեզերանավը դեպի Լուսին, որը պետք է օգնի հաշվարկել ապագա լուսնային կայանի ուղեծիրը:

Արձակումը տեղի է ունեցել առավոտյան ժամը 5:55-ին Նոր Զելանդիայի Մահիա թերակղզու արձակման վայրից: Սարքը գործարկվել է ամերիկյան Rocket Lab ընկերության ստեղծած Electron արձակման մեքենայի միջոցով։ NASA-ն ակնկալում է, որ 25 կիլոգրամանոց Capstone-ը կհասնի իր նպատակին 3 ամսում և առնվազն 6 ամիս կանցկացնի լուսնի ուղեծրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր