Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հեռացվել է Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր գիտության և կրթության հարցերով խորհրդի կազմից։ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է հունիսի 28-ին իրավական ակտերի պաշտոնական պորտալում։ Դվորկովիչը գիտության խորհրդի նախագահության անդամ էր՝ որպես «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ։ Մարտի կեսերին նա հրաժարական տվեց այս պաշտոնից՝ դեմ արտահայտվելով պատերազմին։ Հիշեցնենք, որ Դվորկովիչը բազմիցս հանդես է եկել հակապատերազմական հայտարարություններով։ |