ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է». Իշխան Սաղաթելյանը՝ իրեն պաշտոնից հեռացնելու մասին
21:36, 28.06.2022 | mamul.am
3266 | 1

Խղճում եմ իրենց, մեղքս գալիս են, եթե այս երկրի օրակարգը դա է, նորմալ է, բայց ինձ համար այս պահին դա երկրորդական հարց է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իրեն ԱԺ փոխնախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ՔՊ-ի որոշմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

Աղբյուրի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշել է, որ մամուլից է տեղեկացել իրեն պաշտոնանկ անելու որոշման մասին. «Դա իրենց օրակարգն է, ինձ համար դա այնքան երկրորդական հարց է, իրենց համար էր դա կյանքի նպատակ, մեղքս գալիս են, թող մտածեն Բերձորի, նոր տարածքներ հանձնելու մասին, մեր օրակարգն այսօր ուրիշ տեղ է»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր