ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
18-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից ընկել է և մահացել
17:24, 29.06.2022 | mamul.am
3706 | 0

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13։15-ի սահմաններում, նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր