ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում». Իլհամ Ալիև
21:18, 29.06.2022 | mamul.am
7319 | 1

«Հայրենական պատերազմում տարած հաղթանակից և Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծումից հետո Ադրբեջանն սկսեց լայնածավալ աշխատանքներ իրականացնել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային կապերի զարգացման ուղղությամբ։ Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում»։ Այս մասին Աշխաբադում մերձկասպյան երկրների ղեկավարների 6-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Երկրի ղեկավարը նշել է, իբրև թե Ադրբեջանը Եվրասիայի նշանակալից տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկն է։

«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։ Մենք ջանքեր ենք գործադրում անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին արդյունավետ օգտագործելու համար։ Դա հնարավորություն կտա առավելագույնս օգտագործել մերձկասպյան երկրների տրանսպորտային ներուժը և կնպաստի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նոր նախագծերի իրականացմանը»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր