ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 416.27, EUR 406.03, RUB 7.25, GBP 459.31
+16 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+25 °C
Կնոջը դաժանաբար ծեծած ու նրա մահվան պատճառ դարձած տղամարդը կալանավորվել է
22:30, 29.06.2022 | mamul.am
1217 | 0

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի տներից մեկում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 46-ամյա տղամարդու և նրա որդու միջև: Վիճաբանությանը միջամտել է մայրը, որի ընթացքում 46-ամյա տղամարդն ուղղակի դիտավորությամբ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, ինչը անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվել է առերես հարցաքննություն: Նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր