ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.91, EUR 417.56, RUB 6.66, GBP 492.25
+21 °C, +21 °C ... +38 °C Վաղը`+40 °C
Իշխանությունը հերթական անգամ պատրաստվում է հարվածել Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»
09:06, 30.06.2022 | mamul.am
3591 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Առաջիկա օրերին սպասվող արտահերթ նիստերից մեկում ՔՊ-ն կսղղացնի մի շարք աղմկահարույց նախագծեր, որոնց թվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 հազար դրամով և մեկ տոննայի համար սահմանել 9 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացնել:

Հիշեցնենք․ 2019 թվականին ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 հազար դրամ պետական տուրք: Պատճառն այն էր, որ 2018-ին իրանական ցեմենտի գնի կտրուկ նվազման հետեւանքով ներկրման ծավալները 2017-ի համեմատությամբ 3.5 անգամ աճել էին: Ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ էր առաջացրել, եւ փոփոխությունը տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով էր իրականացվում:

Համենայնդեպս, այդպես էին հայտարարում իշխանականները։ Հիշենք նաև, որ այդ նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ պետք չէ խրախուսել իրանական անորակ ցեմենտի ներկրումը և հարվածել տեղական արտադրողին, այսինքն՝ իրեն, քանի որ իրեն է պատկանում «Արարատ ցեմենտ» գործարանը՝ Հայաստանի ամենամեծ ցեմենտ արտադրողը։ Փաստացի ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը հարված է լինելու Գագիկ Ծառուկյանի բիզնեսին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր