Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին դատապարտեց 9 տարվա ազատազրկման, նրա փեսա Սուրեն Ղազարյանը՝ 8 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։ |