Մեղրիի մաքսակետում արդեն երկու շաբաթ է՝ տեղի են ունենում բողոքի ակցիաներ: Այս պահին բազմաթիվ ներկրողներ են հավաքվել և իրենց բողոքն են արտահայտում Իրանի կառավարության վերջին որոշման դեմ։ Ինչպես հավաստում են ներկրողները, ըստ այդ որոշման՝ ամեն մի մեքենայի մուտքի համար պարսկական կողմը սահմանել է 120 դոլարի վճար, որը նախկինում չի եղել։ Բացի այդ՝ թանկացել են տրանսպորտային ծախսերը: |