Հրաչ Աղաբեկյանը, որը 6 տարի զբաղեցնում էր «Ուրարտուի» գլխավոր տնօրենի պաշտոնը, հեռանում է ակումբից, այս մասին կարդում ենք ակումբի կայքում: Նշվում է, որ Հրաչ Աղաբեկյանն իր աշխատանքն ակումբում սկսել էր 2015 թվականի սեպտեմբերին՝ զբաղեցնելով «Ուրարտուի» ֆինանսական տնօրենի պաշտոնը, իսկ 2016 թվականի հունիսին նշանակվել էր ակումբի գլխավոր տնօրեն։
|