ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.09, EUR 411.41, RUB 6.62, GBP 488.16
+27 °C, +25 °C ... +38 °C Վաղը`+38 °C
«Նման որոշում կայացնողները պիտակավորվելու են դավաճան պիտակով». Բորիս Մուրազի
10:06, 02.07.2022 | mamul.am
2205 | 0

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես զարմանում եմ, որ դեռ կան պատգամավորներ, ովքեր մեծ մոլորության մեջ են և կարծում են, թե 2021 թվականի ընտրություններին իրենք առանձին ձայներ են ստացել, որ իրենք կարող են խմբակցություններից դուրս գալ, պահել իրենց մանդատները կամ պաշտոնները։ Այ Նիկոլը ձեզ հարգի, 2021-ին 260 հազար քաղաքացի ձայն է տվել հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին(այլ առաջնորդի դեպքում դուք այդքան ձայն չէիք ստանա, եթե իհրակե ընդհանրապես ստանայիք), 66 հազար քաղաքացի Վանեցյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» դաշինքին։ Երկու դեպքում էլ ընտրողները այդ առաջնորդներին տվել են Նիկոլին հեռացնելու մանդատ։ Անգամ այդ խմբակցություններն իրենց առաջնորդներով բացի նիկոլին հեռացնելուց այլ մանդատ չեն ստացել, ձեզ ով է հավատացրել, թե դուք կարող եք դուրս գալ խմբակցություններից ու պահել մանդատները։ Բոլոր նման որոշում կայացնողները արդարացիորեն պիտակավորվելու են ԴԱՎԱՃԱՆ պիտակով»:

Աղբյուրը` Բորիս Մուրազի
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր