ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Մենք այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք»․ Վարուժան Գեղամյան
20:30, 02.07.2022 | mamul.am
2295 | 0

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Պոպուլիզմով քանդված ևս մեկ երկրում՝ Լիբիայում երեկ գրավել ու հրդեհել են խորհրդարանի շենքը։ 2010թ-ի «Արաբական գարուն» անունը ստացած իրադարձություններից հետո քիչ թե շատ կայացած Լիբիական պետությունն այսօր բաժան-բաժան է եղած, քաղաքացիական պատերազմը շարունակվում է, իսկ գերտերություններն ու տարածաշրջանային խոշոր դերակատարները փորձում են տիրել այդ երկրի տարբեր մասերին։ Դրանցից մեկը Թուրքիան է, ում հովանավորությունն են վայելում լիբիական քաոսի որոշ ուժերը, ընդ որում՝ այդ հովանավարությունը ոչ միայն քաղաքական է, այլև՝ ռազմական։
Մենք որպես պետություն այսօր Լիբիա ու Սիրիա դառնալու ճանապարհին ենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր