ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+24 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+36 °C
«Նման ելույթները լսելուց ադրբեջանցիները կհասկանան, որ իրենք ճիշտ ճանապարհի վրա են»․ Կիվիրյան
20:56, 02.07.2022 | mamul.am
3398 | 1

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել. «Լսելով մեր պաշտոնյաներին՝ մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լացի։ Արայիկ Հարությունյանը ոնց որ թե Արցախի նախագահ ա, բայց հուզումնախառը բողոքվում ա, որ թե բա շուրջ բոլորը դավաճան են, ու անգամ երբ ինքը իր սենյակ մուտք-ելք ա անում, ադրբեջանցիները տեղում իմանում են։ Արո՛ ջան, անուշ ախպեր, տենց աղիողորմ ելույթներ կարա ունենալ Ստեփանակերտի շուկայում ժինգյալով հաց օլորող Վարդուշ ծյան, որից մեծ հաշվով բան կախված չի, բայց ծիծաղելի ա այս ամենը լսել մի մարդուց, որը հենց այդ իր նկարագրած վիճակի թիվ մեկ պատասխանատուն ա, քանի որ եթե երկրում վխտում են դավաճանները ու գործակալները, դա նշանակում է, որ ուժային կառույցները երկար տարիներ իրենց տեղում չեն եղել։ Արո՛ ջան, իսկ ո՞վ ա նշանակում կամ նշանակել ուժային կառույցների, մասնավորապես ԱԱԾ-ի կամ ոստիկանության ղեկավարներին՝ իհարկե դու։ Ու իրենց նկատմամբ վերահսկողություն իրականացնող էլ ես եղել դու՝ երկար տարիներ վարչապետի, իսկ հետո նախագահի պաշտոնը զբաղեցնելով։ Նման դեպքերում ողջ աշխարհում կա մի աքսիոմ, որ եթե ուժային կառույցների ղեկավարները տապալվել են, ապա առաջին հերթին տապալվել է իրենց նշանակող վերադասը։ Ու հիմա եթե ադրբեջանցիները քեզ քաքելուց քամակդ նկարում են, դա նշանակում ա որ դրա միակ մեղավորը դու ես՝ երկար տարիներ Արցախում և Հայաստանում բոլոր ոլորտները հանձնելով ոչ թե մասնագետների, այլ սեփական թայֆեքի անուշ ախպերներին, երկիրը հասավ այ հենց այս օրին։ Այնպես որ, ներկայիս դաժան կյանքիցդ բողոքելուց, ամեն անգամ հիշի, թե երկար տարիների ընթացքում այս կամ այն նշանակումը հանուն ինչի և ում ես արել։ Հա մեկ էլ, ասենք թե քո խելքը քաղաքականապես չի հասնում, շրջապատումդ մեկը չկա, որ քեզ բացատրի, որ որևէ պարագայում չի կարելի, ուղղակի արգելվում է երկրի ղեկավարի կողմից նման ելույթների հնչեցումը այն մասին, որ գնում ենք զիջման, քանի որ հակառակորդը ստիպում ա ու եթե չգնանք, հետևանքները շատ ավելի վատ կլինեն։ Անգամ եթե կա այդպիսի բան, երկրի ղեկավարը որևէ պարագայում իրավունք չունի դա ընդունել։ Այլ պարագայում ա՛յ նման ելույթները լսելուց ադրբեջանցիները կհասկանան, որ իրենք շատ ճիշտ ճանապարհի վրա են, որ պետք ա շարունակել ճնշումը, ու ոչ միայն շարունակել, այլ այն տասնապատկել այն աստիճանի, որ դու վերջում քո ձեռքով ադրբեջանական դրոշը տանես ու տնկես քո նստավայրի վրա։ Առավել ևս, որ նայելով քո հոգաբանական վիճակին, իրենք հաստատապես մտածելու են, որ клиент почти созрел...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր