ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+25 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+36 °C
Նուկուսում ցույցերի ժամանակ 18 մարդ է զոհվել
12:12, 04.07.2022 | mamul.am
3347 | 0

Կարակալպակստանի ինքնավար մարզի մայրաքաղաք Նուկուսում ցույցերի ժամանակ 18 մարդ է զոհվել, հայտնում է «Sputnik Узбекистан»-ը՝ վկայակոչելով Ազգային գվարդիային։ Եվս 243 մարդ վիրավոր է, նրանցից 94-ը գտնվում են հիվանդանոցներում։ Բերման է ենթարկվել 516 ցուցարար։

Հիշեցնենք՝ Կարակալպակստանի բնակիչների շրջանում դժգոհություն էր առաջացրել Ուզբեկստանի նախագահ Միրզիոևի՝ Կարակալպակստանի ինքնավար մարզին վերաբերող սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որը ենթադրում է ինքնավարության վերացում:

Հուլիսի 3-ին արդեն Շավքաթ Միրզիոևը հայտարարել էր, որ որոշել է Կարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ Ուզբեկստանի սահմանադրությունում փոփոխություններ չմտցնել։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր