«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ է տեղադրել իր էջում՝ կից գրառմամբ. «Անիի անջրդի դաշտերում ենք, խոտքաղ է, չորային և աղքատ գյուղերի դաշտեր են: Եթե լինենք անկեղծ, ապա խոստովանել է պետք, որ այս, նույնիսկ կիսադատարկ գյուղերի բնակիչներին հատուկ սահմանապահ հերոների կարգավիճակ է անհրաժեշտ շնորհել: Ամեն հեկտարից առավելագույնը 20-30 տուկ խոտ է ստացվում: Իսկ տրակտորների հեղուկ վառելանյութի գները նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է...»: |