ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.95, EUR 413.66, RUB 6.73, GBP 494.28
+25 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Նոյեմբերի 9-ի գիշերը խոսում է աղետալի փաստաթղթից, դրանից րոպեներ անց ասում՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը». Վարդևանյան
11:36, 05.07.2022 | mamul.am
1891 | 0

«Ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոսում է, որ նման խայտառակ, աղետալի փաստաթուղթ է ստորագել ու դրանից րոպեներ անց ասում՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Այդ պաշտոնը զբաղեցնողը դրանից օրեր հետո ասում է՝ զինծառայողների տեսանյութեր կան սահմաններից, սպասում եմ իրենց Երևանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով. «Էս պայմաններում խոսենք Սահմանադրության մասի՞ն. չենք կարող»:

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժումը երթ է նախաձեռնել՝ ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության:

«Նոյեմբերի 9-ի գիշերը խոսում է աղետալի փաստաթղթից, դրանից րոպեներ անց ասում՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը». Վարդևանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր