ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
33-ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1-ամյա երեխայի. վերջինը մահացել է
12:00, 05.07.2022 | mamul.am
6607 | 0

Երեկ՝ հուլիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա՝ զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով, միկոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, ոստիկաննեը պարզել են, որ մահացածը Ավշար գյուղի բնակիչ՝ 1-ամյա Տիգրան Մ-ն է։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Ավշար գյուղի Ֆիդայու փողոցում նույն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Մ-ն իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային, որից հետո վերջինը մահացած վիճակում տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր