ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.28, EUR 415.50, RUB 6.72, GBP 491.88
+25 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Այս իշխանությունների պատճառով մենք միայն ոտնատակ եղանք». Աշոտյան
14:06, 05.07.2022 | mamul.am
1207 | 1

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ. «Ի՞նչ կարելի էր անել, եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, ոչ թե՝ սրիկաների ոհմակ:

ԵՄ և Ամերիկայի արձագանքը ի պատասխան Ռուսաստանի այն էր, թե ՌԴ-ն ագրեսիա է կիրառում, պետք է սանկցիաներ կիրառվեն:

Իսկական իշխանությունը Արևմուտքին ոչ թե կասեր՝ պահը կգա, ռուսներին «կգցեմ», այլ կասեր՝ «մեռնեմ ձեր ժողովրդավարությանը», 2 տարի առաջ մեր դեմ ագրեսիա էր, ինչի՞ սանկցիա չկիրառեցիք Ալիևի դեմ, նույն վիճակն էր և ուրեմն՝ մեր հանդեպ բարոյական պարտք ունեք, եկեք հասկանանք ինչպես լուծել իրավիճակը, որ Հայաստանի շահերը ևս պահպանվեն:

Իսկական իշխանությունը ՌԴ-ին կասեր, «ձեր ցավը տանեմ» Վլադիմիր Պուտինի ելույթը, երբ սկսում էր հատուկ ռազմական գործողությունները, ամբողջությամբ հայերի մասին էր, որովհետև ցեղասպանության վտանգը, որով ՌԴ նախագահը հիմնավորում էր այդ օպերացիան, արցախահայության գլխին էլ է կախված և եթե կրկնակի ստանդարտներով չեք առաջնորդվում, հայերի համար էլ «մի բան» պահեք:

Այս իշխանությունների պատճառով մենք միայն ոտնատակ եղանք»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր