ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ռուս պաշտոնյաները տեղ չունեն G20-ի գագաթնաժողովում». ԱՄՆ ֆինանսների նախարար
11:12, 15.07.2022 | mamul.am
5374 | 0

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի՝ հուլիսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ռուս պաշտոնյաները տեղ չունեն G20-ի ֆինանսական գագաթնաժողովում, գրում է Reuters-ը։

Յելենը նաև կոչ է արել համաշխարհային հանրությանը պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին՝ պատերազմի, ինչպես նաև դրա հետևանքով էներգակիրների գների ու պարենային խնդիրների համար: Ըստ Յելենի՝ Ռուսաստանի մասնակցությունն այս հանդիպումներին չի կարող սովորական լինել։ Նա նաև կոչ է G20-ի երկրներին՝ արագացնել ու մեծացնել Ուկրաինային տրվող ֆինանսական օգնությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր