ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ադրբեջանում էյֆորիան կամաց-կամաց սառում է, ի հայտ են գալիս սոցիալական ու տնտեսական խնդիրներ»․ Էլիբեգովա
14:12, 20.07.2022 | mamul.am
5082 | 0

«Ադրբեջանը հիմա մոտավորապես վերապրում ա այն իրողությունը, որը մեզ մոտ էր Արցախյան առաջին պատերազմից հետո, իրենք հաղթել են պատերազմում, բայց էյֆորիան էնտեղ կամաց-կամաց սառում ա, և ի հայտ են գալիս սոցիալական ու տնտեսական խնդիրներ»,- այսօր՝ «տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկմանը, ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Երկրի ներսում, սկսած պատերազմի վետերանների սոցիալական ապահովման խնդիրներից մինչև պատերազմի մասնակիցների ինքնասպանությունների դեպքերի կտրուկ աճ, սոցիալական բողոքը կամաց-կամաց սկսում ա զարգանալ։ Ալիևը, իհարկե հնարավորինս ֆինանսապես փորձում ա էդ հարցը լուծել, պետական բյուջեն աննախադեպ մեծ սոցիալական ծախսեր ունի 2022-ին»,- նշեց նա։

«Այնուամենայնիվ, Ադրբեջանը ներսում ունի սոցիալական բողոքի մեծ ռիսկեր, այդ թվում՝ նաև նույն փախստականների խնդիրը, որոնց խոստացել էին, որ շուտով վերադառնալու էին։ Ադրբեջանը իր հիմնական ծախսերն անում ա ռազմական ենթակառուցվածքի՝ ամրացնելու և ճանապարհներ, օդանավակայաններ կառուցելու վրա։ Խաղաղ բնակչության վերաբնակեցման պրոցեսը բավականին բարդ և դանդաղ ա գնում՝ առաջին հերթին ֆինանսական միջոցների սղության պատճառով»,- ասաց Էլիբեգովան։

«Ադրբեջանում էյֆորիան կամաց-կամաց սառում է, ի հայտ են գալիս սոցիալական ու տնտեսական խնդիրներ»․ Էլիբեգովա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր