ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հայաստանում ունենք կորոնավիրուսի դեպքերի աճ»․ Անահիտ Ավանեսյան
13:06, 21.07.2022 | mamul.am
5059 | 2

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ունենք կորոնավիրուսի դեպքերի աճ»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ, եվրոպական երկրներում ակտիվ կերպով զարգանում է ալիքը»,- նշեց նա։

«Մենք կանխատեսում էինք, որ վարակի ներթափանցում կլինի, զգոն կերպով հետևում ենք, առողջապահական համակարգը պատրաստ է ցանկացած զարգացման»,- նշեց նա:

«Եթե հանկարծ համաճարակային իրավիճակը նորից սրվի այն աստիճան, որ կարիք լինի սահմանափակումներ մտցնել, նախարարությունը կգնա այդ քայլին, բայց այս պահին նման իրավիճակ չունենք, և որևէ սահմանփակում չի գործում» ընդգծեց նախարարը՝ հորդորելով բժշկական կենտրոններ այցելելիս անպայման կրել դիմակ։

«Հայաստանում ունենք կորոնավիրուսի դեպքերի աճ»․ Անահիտ Ավանեսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր