ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդեռլանդներ»․ Ավանեսյան
13:30, 21.07.2022 | mamul.am
2550 | 0

«Վերջին շրջանում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքների ևս 50 մասունք է ուղարկվել Նիդեռլանդներ, որ իրականացվի լրացուցիչ փորձաքննություններ և հնարավոր լինի այդ շատ վնասված մասունքներից ստանալ որոշակի պատասխաններ»,- այսօր ՝ լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ուղարկվել են այն մասունքները, որոնք նախնական գնահատմամբ դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց կա նախնական գնահատական, որ հնարավոր է դրանց հետ աշխատել»,- հավելեց Ավանեսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր