Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամով ֆինանսավորեց «գլխավոր ընդդիմադիր» Ռ․ Քոչարյանի որդու բիզնեսը։ Այդ ՍՊԸ-ն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին է պատկանում։ Նման մեծ գործարքները մի օրում չեն որոշվում, ուստի օրինաչափ էր, որ ամռան շոգի պատճառաբանությամբ «Հայաստան» դաշինքը հետաձգել է հանրահավաքների անցկացումը։ Մայիսի 1-ից շուրջ 2 ամիս ո՞ւմ մեծ փողերով էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ անում, մեծ հարթակ ձևավորում, ավտոերթեր անցկացնում, բողոքի գործողությունների մասնակիցներին կերակրում։ Կարծում եմ՝ նաև Ռ․ Քոչարյանի։ Ամեն ինչ փոխկապակցված է, երևի այդ պատճառով է, որ շուրջ երկու տարի հայրենիքի փրկության, իշխանությանը դիմադրելու շարժումը մեծ արդյունք չի ունենում»։ |