Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել նույնիսկ հիմա, բայց կա մի հիմնական պայման, Agence France-Presse-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Ամեն ինչ կախված է Ուկրաինայից։ Այժմ պահի առանձնահատկությունն այն է, որ այս պատերազմը կարող է ավարտվել Ուկրաինայի համար ավելի ընդունելի պայմաններով։ Բայց ոչ ոք թույլ չի տա Ուկրաինային ավարտել պատերազմը։ Առաջին հերթին Ուկրաինան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնություն տա, որ ինքը երբեք չի սպառնա Ռուսաստանին և իր տարածքում չի ունենա այն զենքը, որը կսպառնա Ռուսաստանի տարածքին։ Սա է գլխավորը։ Իսկ դենացիֆիկացումը և այլն՝ փիլիսոփայություն է։ Հիմնականը Ռուսաստանի անվտանգությունն է։ Ռուսական կառավարությունը, ունենալով այսպիսի իշխանություն ու հարստություն, երբեք չի նահանջի դրանից»,- ասել է Լուկաշենկոն։ |