ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+8 °C, +4 °C ... +8 °C Վաղը`+7 °C
ՄԱԿ-ը դատապարտել է Օդեսայի հրթիռակոծությունը
18:54, 23.07.2022 | mamul.am
5178 | 0

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հրթիռային հարձակումը Օդեսայի առևտրային նավահանգստի վրա, որն իրականացվել է Ստամբուլում Սև ծովով հացահատիկի արտահանման մասին համաձայնագրերի ստորագրման հաջորդ օրը։

«Գլխավոր քարտուղարը միանշանակ դատապարտում է Ուկրաինայի Օդեսա նավահանգստում այսօր իրականացված հարվածների մասին հաղորդումները։ Երեկ բոլոր կողմերը հստակ պարտավորություններ ստանձնեցին համաշխարհային ասպարեզում՝ ապահովելու ուկրաինական հացահատիկի և հարակից ապրանքների անվտանգ տեղափոխումը համաշխարհային շուկաներ։ Այս ապրանքներն անհրաժեշտ են պարենային գլոբալ ճգնաժամը հաղթահարելու և ամբողջ աշխարհում միլիոնավոր կարիքավոր մարդկանց տառապանքը մեղմելու համար»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

Կազմակերպությունն ընդգծել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից պայմանավորվածությունների ամբողջական կատարումը պարտադիր է։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր