ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ցուցարարները ներխուժել են Իրաքի խորհրդարանի շենք
22:30, 27.07.2022 | mamul.am
4864 | 0

Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք դժգոհ են Մուհամեդ Շիյա ալ-Սուդանիի՝ որպես Իրաքի վարչապետի թեկնածու առաջադրվելուց, չորեքշաբթի ներխուժել են խորհրդարանի շենք, հաղորդում է «Շաֆակ» գործակալությունը։

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին ցուցարարներին կոչ է արել անհապաղ լքել խորհրդարանի շենքը։

Նաև, ըստ գործակալության, ցուցարարները կարողացել են մուտք գործել Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող «Կանաչ գոտի», որտեղ տեղակայված են կառավարական գրասենյակներ և դեսպանատներ, ինչպես նաև միջազգային օդանավակայան, որը հարում է ռազմական օդանավակայանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր