ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+6 °C, +4 °C ... +9 °C Վաղը`+7 °C
Ուկրաինայի ամենահարուստ գործարարն աղքատացել է 8,8 միլիարդ դոլարով
20:01, 28.07.2022 | mamul.am
5375 | 0

Ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի կարողությունը տարեսկզբից նվազել է 8,8 մլրդ դոլարով։ Այնուամենայնիվ, նա մնում է Ուկրաինայի ամենահարուստ մարդը։

Forbes-ի տվյալներով՝ այսօր գործարարի կարողությունը կազմում է 4,9 մլրդ դոլար։ Տարեսկզբի դրությամբ այն եղել է 13,7 մլրդ դոլարի մակարդակում, պարզաբանում է գործակալությունը։

Այս տարի Ախմետովը կորցրել է իր կարողության մոտ 60%-ը։ Պատճառն Ազովստալի և Մարիուպոլի՝ Իլյիչի անվան երկաթի և պողպատի գործարանի կորուստն է եղել։ Անցյալ տարեվերջին այդ արտադրությունները կազմում էին երկրում արտադրվող պողպատի մոտ 40%-ը:

Ավելի վաղ «Կոմպանիա» ամսագիրը հայտնել էր, որ Ախմետովը կորցրել է Մարիուպոլի իր հիմնական ակտիվները։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր