ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Չհայտնվել ռազմի դաշտում. Ուզբեկստանը նախազգուշացրել է Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին
22:30, 28.07.2022 | mamul.am
6010 | 0

Ուզբեկստանի աշխատանքային արտաքին միգրացիայի գործակալությունը Ռուսաստանում աշխատանքային միգրանտներին կոչ է արել զգոն լինել աշխատանք փնտրելիս՝ ուկրաինական պատերազմի մեջ հայտնվելու վտանգի պատճառով։

«Որոշ լրատվական ալիքներ հայտարարություններ են տարածում Ռուսաստանում Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիներին բարձր աշխատավարձով աշխատանքի հրավիրելու մասին։ Այս հայտարարությունների հիմնական նպատակն է քաղաքացիներին ներգրավել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը։ Այս կապակցությամբ խնդրում ենք մեր հայրենակիցներին չհավատալ արտերկրում աշխատանքի առաջարկների մասին ոչ պաշտոնական հայտարարություններին»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ուզբեկստանի քրեական օրենսգրքի «Վարձու» հոդվածով սպառնում է ազատազրկում հինգից տասը տարի ժամկետով։

Ռուսաստանում, ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ), աշխատում է Կենտրոնական Ասիայից մոտ չորս միլիոն միգրանտ՝ մեկ միլիոն Տաջիկստանից, մեկ միլիոն՝ Ղրղզստանից, մոտ երկու միլիոն՝ Ուզբեկստանից և 200 հազար՝ Ղազախստանից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր