ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+7 °C
Մահացել է «Սփայդեր-մեն»-ի մասին կոմիքսների հեղինակ Ռոն Զիմերմանը
21:24, 31.07.2022 | mamul.am
2602 | 0

64 տարեկանում մահացել է Marvel կոմիքսների պրոդյուսեր և հեղինակ Ռոն Զիմերմանը, հայտնում է Deadline-ը։ Հրատարակության տվյալներով՝ մահվան պատճառը քաղցկեղն է եղել։

Զիմերմանը հայտնի է որպես «Սարդ-մարդ»-ի մի շարք կոմիքսների հեղինակ։ Բացի այդ, նա սցենարներ է գրել այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Արդարության լիգա. առանց սահմանափակումների», «Սիմփսոններ»:

Նշվում է, որ ժամանակին Զիմերմանը հարաբերությունների մեջ է եղել երգչուհի Շերի հետ։ Արվեստագետն արդեն ցավակցություն է հայտնել կինոօպերատորի մահվան կապակցությամբ։ Շերի խոսքով՝ իրեն հաջողվել է այցելել Զիմերմանին մահից մի քանի օր առաջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր