ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ադրբեջանում Սաֆարով եղբայրները կացնահարելով սպանել են իրենց հորեղբորը
14:54, 01.08.2022 | mamul.am
7391 | 1

Ադրբեջանի Մասալլի շրջանում եղբայրները սպանել են իրենց հորեղբորը. այս մասին գրում է Haqqin.az-ը: Շրջանային դատախազությունը հայտնել է, որ հուլիսի 31-ին իրավապահ մարմինները տեղեկություն են ստացել Մասալլիի շրջանի 62-ամյա բնակիչ Իբադուլլա Սաֆարովի սպանության մասին։

Նախաքննության ընթացքում կասկածներ են եղել, որ 1999 թվականին ծնված Արիզ Սաֆարովը և 2004 թվականին ծնված եղբայրը՝ Ֆագան Սաֆարովը, անձնական հարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ սպանել են իրենց հորեղբորը՝ Իբադուլլա Սաֆարովին՝ կացնով հարվածելով։ Մասալլիի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 120.1 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով։

Սաֆարով եղբայրները որպես կասկածյալներ բերման են ենթարկվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր