Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիաական հարցերով օտեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև Եվրոմիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Բայրամովն ասել է, որ «հակառակ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»։ |