Անցած օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի ռեժիմի երեք խախտում, որոնց հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցիչը: Այդ մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում: «Ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը կարգավորվել է ստեղծված իրավիճակը: Շփման գծում փոփոխություններ թույլ չեն տրվել»,- նշված է փաստաթղթում: |