ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այս միտքն ինձ արդեն վաղուց հանգիստ չի տալիս»․ Լիանա Ստեփանյան
17:30, 06.08.2022 | mamul.am
3442 | 0

Զինվորի մայր Լիանա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս միտքն ինձ արդեն վաղուց հանգիստ չի տալիս․․․կարծում եմ, հասանք այս վիճակի, քանի որ հենց Արցախի բոլոր ժամանակների իշխանությունները չցանկացան միացում Մայր Հայրենիքի հետ և ջանք չխնայեցին, որպեսզի ժողովուրդը «կիսի» իրենց այդ դիրքորոշումը․․․Իհարկե, թեկուզ չճանաչված, բայց Հանրապետության նախագահ լինելն անհամեմատ ավելի ցանկալի, հաճելի ու առավելևս ՇԱՀԱՎԵՏ է, քան մարզմետ լինելը․․․ և առհասարակ Ազգային ժողովի նախագահ լինելը, պատգամավոր լինելը, նախարարներ ու նախարարությունների աշխատողներ լինելը․․․Հայաստանի ո՞ր մի մարզում կա նման հնարավորություններ․․․Դիցուք, եթե կոպիտ հաշվարկով ենթադրենք, որ Արցախում մինչ այս պահը կա մոտ 20 000 պետաշխատող, ապա այս թիվը բազմապատկելով միջինում 3-ի (պետաշխատողների ընտանիքների անդամների թիվ), կստանանք 60 000 մարդ, որ օգտվում է Հայաստանի պետական աշխատողների աշխատավարձերին հավասար եկամուտներից․․․ Իսկ 60 000 մարդը դա Արցախի էլեկտորատի ճիշտ կեսն է․․․ուստի նաև այս մարդիկ իրենց ոչ մի բան անելու համար աշխատավարձ ստանալուն, սեփական շահին զոհ տվեցին 30 տարվա բոլոր հնարավորությունները․․․նիկոլն եկավ ապացուցելու մեր մորթապաշտ տեսակը և փայլուն հաջողեց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր