Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Ռեվյու»-ի եթերում պատասխանելով հարցին՝ պատահակա՞ն էր, որ ադրբեջանցիներն ակտիվացան հատկապես այն ժամանակ, երբ հայկական կողմը հայտարարեց, որ ՀՀ ժամկետային զինծառայողները դուրս են գալիս Արցախից, ասել է. «Ադրբեջանի գործողությունները երբևէ պատահական չեն եղել՝ նայած ովքեր են եղել հայկական կողմում իշխանության, ինչ չափի է եղել, ինչ ձևով... Հատկապես վերջին տարիներին՝ պատերազմից հետո, ականատեսն ենք մի բանի, ինչը չէինք կարող երբևէ պատկերացնել. հայկական կողմի իշխանությունները սինքրոն աշխատում են ադրբեջանական կողմի հետ, ֆուտբոլային տերմինով ասած՝ գնդակի փոխանցումներով: Եթե երկխոսություն է երևում, պետք է սպասել հետևանքների, ինչի ականատես ենք: Վաղուց դադարել ենք զարմանալ, զայրանում ենք, որ նման իշխանությունները շարունակում են որոշել մեր ճակատագիրը»: |