ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 409.82, EUR 394.53, RUB 7.05, GBP 442.61
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+30 °C
«Հայաստանի արագիլները հիմա այս տեսքն ունեն». Սամսոն Գրիգորյան
15:30, 06.08.2022 | mamul.am
3600 | 1

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրառմամբ. «Արագիլն էլ Հայաստանի խորհրդանիշերից մեկն է։
Ու հիմա Հայաստանի արագիլներն այս տեսքն ունեն, նրանք չեն կարողանում թռչել, փետուրները քար սոսնձվել են։ Գյուղացիները իրենց հայտնի բոլոր միջոցներով փորձում են մաքրել, չի ստացվում։
ՀՀ կառավարություն, պատասխանատուները մեղքը բարդում են հենց թռչունների վրա, թե բա աղբանոցներում են սնվում։ 3-4 տարի առաջ էլ արագիլ կար ու կար աղբավայրեր։ 30-40 տարի առաջ էլ այս ամենը կար։
Հիմա կաք դուք և հայի երգերում ու բանաստեղծություններում երգված արագիլը, բայց ապականված, պղծված, կեղտոտված։
Մեր արագիլը, էն որ ձեր բալիկներին պատմում եք իրենց մասին, օրոր եք երգում իրենց մասին։
Ամոթ է, գետինը մտնելու է...
Տեղանքը՝ Էջմիածին, Արտիմետ գյուղ
Նկարահանումները՝ Աննա Գրիգորյան
Երգը՝ Вааг Раш»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր