ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.22, EUR 397.24, RUB 7.09, GBP 455.25
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Խանումյանն ասել է՝ եթե տները վառեք, փոխհատուցում չենք տա». Լևոն Հայրյան
12:12, 08.08.2022 | mamul.am
2744 | 0

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իշխանություններն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին պահում են՝ «կեղտոտ գործեր անելու համար»: «Հայկ Խանումյանը գնացել է Բերձոր և Աղավնո ու ժողովրդին ասել՝ դուրս եկեք ձեր տներից: Ընդվզման ժամանակ, թե հոգու խորքից, ժողովուրդը ճիչ է արձակել՝ թե տները կվառենք, հետո կգնանք: Ասել են՝ չհամարձակվեք. եթե տները վառեք, փոխհատուցում չենք տալու»,- հավելել է Հայրյանը:

Հիշեցնենք՝ Արցախից տեղահանվածներն ակցիա են իրականացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

«Խանումյանն ասել է՝ եթե տները վառեք, փոխհատուցում չենք տա». Լևոն Հայրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր