ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.92, EUR 414.65, RUB 6.52, GBP 478.43
+5 °C, +4 °C ... +11 °C Վաղը`+10 °C
«Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են». Նաիրի Հոխիկյան
13:24, 08.08.2022 | mamul.am
5033 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Լաչինի միջանցքի նոր ճանապարհն ադրբեջանցիներն ավարտել են։ Ու չնայած դեռ մանր-մունր գործեր անում են, բայց անձամբ գնացի և ստուգեցի, թե ինչպիսի ուղի է։

Բավական բարձրորակ ճանապարհ են կառուցել, որի տեսանյութն օրվա ընթացքում կհրապարակեմ։ Ռուս խաղաղապահները հսկում են ինչպես ճանապարհը, այնպես էլ հարակից գյուղերը։

Ցավում եմ միայն, որ այդ ճանապարհի դիմաց իշխանությունները հանրության լուռ հայացքի ներքո համաձայնել են հանձնել Բերձորն ու Աղավնոն։

Ցավում եմ նաև, որ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 9 ամսում 6 կմ ճանապարհ կառուցել այն դեպքում, երբ թշնամին 30 կմ-ը կառուցեց այդ ընթացքում»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր