ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.22, EUR 397.24, RUB 7.09, GBP 455.25
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+30 °C
«Փաշինյանը մոռացա՞վ, որ խաղաղապահների մանդատի հարցը պիտի հստակեցնի». Նարինե Դիլբարյան
11:18, 09.08.2022 | mamul.am
2162 | 1

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Փաշինյանը հերթական անգամ սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Հաղորդագրության մեջ ոչինչ չասող շարադրանք. «Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման կարևորությունը»։ Փաշինյանը մոռացա՞վ արդեն, որ ռուսական խաղաղապահների մանդատի հարցը պիտի հստակեցնի, իր ԱԳՆ-ն սրտաճմլիկ պատասխանում էր Լավրովին, թե դեռ անցյալ տարի առաջարկներ են ուղարկել, սույն առաջարկների մասին ո՛չ Հայաստանը գիտեր, ո՛չ Արցախը, պարզվեց՝ Լավրովն էլ կորցրել է, կամ տեղ չեն հասել, անտեսել են։ Արդ նիկոլյան առաջարկները տե՞ղ հասել են, հստա՞կ են։ Եվ ամենակարևորը՝ հայերի ձեռքով թուրքի պահանջով հայերի տարհանումը կասեցվո՞ւմ է, մեր փախստականները, ռազմագերիները ե՞րբ են վերադառնում։ «Ձայն բարբառոյ յանապատի» գործողությունն է իրականացնում տապալված զանգերի ու պարտված բանակցությունների վարչապետը, անձնատու գերագույն հրամանատարը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր