ՌԴ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ղրիմում տեղի ունեցած պայթյունները։ «Ժամը 15.20-ի սահմաններում Նովոֆեդորովկա բնակավայրի մոտ գտնվող Սակի օդանավակայանի տարածքում մի քանի ավիացիոն զինամթերք է պայթել: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Օդանավակայանի ավիացիոն տեխնիկան չի վնասվել. միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու և պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։ Օդանավակայանի զինամթերքի պահեստային տարածքի վրա կրակի ազդեցություն չի եղել»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Միաժամանակ Ղրիմի Սակի շրջանի «իշխանությունները» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարել են քաղաքացիների տարհանման մասին, փոխանցում է TASS-ը։ |