ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+21 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Լսել ռաբիս, պարել արաբական, հարգել գողական, ծաղրել սովորողին, ատել ուսումը, սիրել օտարին...». Վահագ Ռաշ
00:06, 10.08.2022 | mamul.am
3516 | 1

Երգիչ Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնահոս գրիչի պես ապրում ենք` սպասելով, թե երբ է մեջներիս թանաքը վերջանալու, որ դեն շպրտեն։ Ոչ ձեռքեր ունենք, ոչ ոտքեր, ոչ բերան, ոչ էլ կարող ենք ազդել երևույթների վրա։ Մեզանով միայն գրում են, գրում են այնքան, մինչև մեր միսիան կավարտենք ... Դառն է իրականությունը, բայց մենք անզոր ենք դարձել, կորցրել ենք ինտելեկտը, մտածելու ու գործելու ընդունակությունները։
Անկախությունը քաղցր կորիզ էր, որը մարսելու համար մենք չունեինք մարսողական համակարգ։ Դրա համար այս օրը ընկանք:
Եթե նույն ձև ենք շարունակելու, վատ բան եմ ասելու, բայց սա մեզ քիչ է։
Եթե մեզ շարունակելու է մեր հետույքի տաք միջավայրը հետաքրքել, ուրեմն ճիշտ ուղղու վրա ենք:
Շարունակեք նույն կերպ:
Լսել ռաբիս, պարել արաբական, հարգել գողական, ծաղրել սովորողին, ատել ուսումը, սիրել օտարին, փնովել մերը, հողը դրսից պաշտել, ատել հայրենակցին, աղտոտել երկիրը, վատնել ռեսուրսները, նախանձել դիմացինին, պաշտել նյութականը, լինել շահամոլ, պաշտոնամոլ, դատարկախոս, աջ ու ձախ ստել, շահագործել, քցել ու ուրիշի հացը խլել, լինել անպատասխանատու, սողոսկել առկա խնդիրներից, թռնել բանակից, գլուխ գովել աջ ու ձախ` որպես դարավոր ազգ ու առաջին քրիստոնյա, ու անվերջ ողբալ աշխարհի դիմաց, մինչև մեկը խղճա, մի փոքրիկ պատառ գցի, կրծենք, որ ապրենք ...
Այո, կատեք ինձ, բայց սա է մեր ազգի մեծամասնության պատկերը. ու ցավոք այն քչերը, որոնք ընկալում ու փորձում են մի բան փոխել, միշտ հալածված, անտեսված վերջում էլ նահատակված են լինելու, քանի որ տասնամյակներ շարունակ կոտրեցին հային ու սարքեցին անհասկանալի մի ազգ, ով չգիտի ինչ է ուզում, երբ է ուզում, ինչի համար, ինչ գնով ու ինչի դիմաց ...
Հողի վրա ապրում են, հողի վրա արարում են, հողը շենացնում են, բազմանում են հողի վրա ու օջախ կառուցում, կռիվ են տալիս հողի համար, ոչ թե կորցնելուց պաշտում, կարոտում, լացում ու երգեր ձոնում ... ցավոք»:

Աղբյուրը` Վահագ Ռաշ
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր