Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը վավերագրական ֆիլմ է նկարահանում Դոնբասի իրադարձությունների մասին։ Այս մասին իր թելեգրամ-ալիքում հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ «Սթիվեն Սիգալը վավերագրական ֆիլմ է նկարահանում Դոնբասի պատերազմի մասին: Այսօր նա Ելենովսկու քննչական մեկուսարանում զրուցել է ռազմագերիների հետ։ Գրոհայիններից ոմանք վերջերս այնտեղ մահացել են ուկրաինական զինված ուժերի թիրախային հրթիռային հարձակման արդյունքում»,- գրել է նա։ Ավելի վաղ ամերիկացի դերասան, ռեժիսոր և այկիդոյի վարպետ Սթիվեն Սիգալն այցելել էր Ելենովկայում ավերված կալանավայր: |